Հայտարարություն

   Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ ԿԳՆ «Գյումրու Ավետիք Իսահակյանի անվան թիվ  26 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի  ֆրանսերենի (16 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար: Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում  է՝ ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու  է երկու փուլով՝ գրավոր  ¨ բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին  է  ներկայացնում՝

1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմումª նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1):

2.Փատաթուղթ (դիպլոմ)՝«Հանրակրթության մասին»ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-

ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ:

3.Անձնագրի պատճենը:

4.Ինքնակենսագրություն  (Ձև 4):

5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենը (դրանց առկայության դեպքում):

6.Մեկ լուսանկար  3X4չափի:

7.Այլ պետությունների քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք:

8.ՀՀ աևրական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերնն ընդունվում են սույն հայտարարության  հրապարակման օրվանից  մինչև  դեկտեմբերի 4-ը ներառյալ, ամեն օր ժամը՝ 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին Գյումրու Ավետիք Իսահակյանի անվան թիվ  26 ավագ դպրոցում:

Տեղեկությունների համար զանգահարել  (0312) 5-27-04 հեռախոսահամարով: